Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ դիվանագետները հանդիպել են Վիեննայում

ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ դիվանագետները հանդիպել են Վիեննայում
16.10.2014 | 15:10

ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի օրը հանդիպել են Վիեննայում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ մինչև նոյեմբերի 24-ի վերջնաժամկետը վերջնական համաձայնության հանգելու համար։
Ըստ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը հնարավոր է, և բանակցությունների վերջնաժամկետը երկարաձգելու կարիք չկա։ Թեհրանն ու Մոսկվան ավելի վաղ հայտարարել էին, թե հավելյալ ժամանակ է անհրաժեշտ համաձայնության համար։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի համաձայն, կան տարբերություններ ուրանի հարստացման Իրանի ծրագրի շուրջ ձևավորված դիրքորոշումներում։
Իրանն ու բանակցող վեց կողմերը՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, ձգտում են մինչև նոյեմբերի 24-ը լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բոլոր անհամաձայնությունները։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը բանակցությունները վերսկսեցին՝ համաձայնության ջանքերն արագացնելու նպատակով։
Բանակցությունները կենտրոնանում են Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակելու դիմաց Թեհրանի դեմ ուղղված և տնտեսությունը վնասող պատժամիջոցները վերացնելու վրա։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Սակայն արևմտյան երկրներին մտահոգում է միջուկային զենքեր մշակելու Իրանի կարողության զարգացումը։
Արևմտյան պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս կարևոր տարբերություններ կան կողմերի դիրքորոշումների միջև, հատկապես Իրանում հարստացված ուրանի արտադրության ապագա ծավալների առնչությամբ։

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ